ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման 2-րդ նստաշրջանում ամենաշատ «կողմ» քվեարկած պատգամավորները ԱԺ ՀՀԿ խմբակցությունից են:   Ըստ Parliamentmonitoring.am-ի, Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավորներ Ավետ Սարգսյանը, Վահրամ Բաղդասարյանը,  Գրիգոր Ավալյանը, Սամվել Նիկոյանը եւ Գագիկ Մելիքյանը «կողմ» են քվեարկել 134 անգամ:

Իսկ ամենաշատ «դեմ» քվեարկած պատգամավորները ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներն են: Մանե Թանդիլյանն ու Լենա Նազարյանը «դեմ» են քվեարկել 30 անգամ, Արտակ Զեյնալյանը՝ 29, Նիկոլ Փաշինյանը 28 եւ Գեւորգ Գորգիսյանը 27 անգամ:

Ամենաշատ «ձեռնպահ» քվեարկած պատգամավորներն էլ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն են: Հնգյակը գլխավորում են Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանն ու Վահան Կարապետյանը 8 ձայնով, իսկ Արայիկ Աղաբաբյանն ու Վահե Էնֆիաջյանը «ձեռնպահ» են քվեարկել 7 անգամ: