Ղարաբաղում The HALO Trust ծրագրի ղեկավար Ռոլի Կլարկը NEWS.am-ի թղթակցին  հայտնել է, որ երկու օր առաջ Ղարաբաղում կասետային  ռումբից վիրավորվել է 13-ամյա Արթուր Կխուդաթյանը։

«Կատարվածը եւս մեկ հաստատում է, որ The HALO Trust-ը պետք է  շարունակի աշխատել ԼՂՀ-ում» ,- հայտարարել է նա:

Համաձայն Կլարկի, Արթուրը կասետային  ռումբը գտել է Հին  Թաղլար գյուղի մերձակայքում (ԼՂՀ Հադրութի շրջան)։

Տղան վերցրել է ռումբը եւ փորձել հետաքրքրական առարկան կացնով ջարդել, ինչի արդյունքում էլ ռումբը պայթել է հենց նրանց բակում։

Ռոլի Կլարկի հաղորդմամբ, սա Ղարաբաղում արդեն 6-րդ դժբախտ դեպքն է վերջին տարվա ընթացքում եւ չորրորդը՝ անցած երկու ամիսների ընթացքում։

Ներկայումս Արթուրը Ստեփանակերտի հիվանդանոցում է։ Շնորհիվ երջանիկ պատահականության՝ ռումբը մասամբ է պայթել, ինչն էլ Արթուրին փրկել է անխուսափելի մահից։

Կլարկը մեկ անգամ եւս ընդգծել է, որ նման դեպքերը կանխարգելելու միակ միջոցը ղարաբաղյան հողում թաքնված ռումբերն ամբողջությամբ վերացնելն է։