Կուբայի ափերի մոտ լողացող տղամարդուն շնաձուկը կծելով սպանել է: Այս մասին հաղորդում է Cubadebate-ն:
22-ամյա տղամարդը, որի ինքնությունը չի պարզվել, մյուս հանգստացողների հետ Գուարդալակավա ծովափից ընդամենը երեք մետր հեռու է լողացել: Շնաձուկն անսպասելի հարձակվել է նրա վրա: Ձայներ լսելով՝ մարդիկ շտապել են օգնության հասնել:
Նրանք կարողացել են շնաձկան ծնոտից դուրս քաշել տղամարդուն, սակայն գիշատիչը հասցրել է ազդրի վրա խորը վնասվածք թողնել: Տղամարդուն հոսպիտացրել են, սակայն հիվանդանոցում նա մահացել է:
Նշվում է, որ սա Կուբայում վերջին 60 տարիների ընթացքում շնաձկան կողմից մարդու առաջին սպանությունն է:




























