Միջին Ուրալից դեպի արեւելք գտնվող ռուսական Եկատերինբուրգ քաղաքը հիմնադրվել է գրեթե երեք դար առաջ՝ 1723 թվականին: Քաղաքի պատմությունը սկսվել Պետրոսի Մեծի կողմից այսպես կոչված «երկաթ պատրաստող» գործարանի հիմնադրմամբ:

Այժմ Եկատերինբուրգը (1924-1991թվականներին կոչվում էր Սվերդլովսկ) Սվերդլովսկի մարզի եւ Ուրալի դաշնային շրջանի վարչական կենտրոնն է:

Վերջին տասնամյակների ընթացքում քաղաքը կերպարանափոխվել է, Եկատերինբուրգի պատմական տեսքը համալրվել է ժամանակակից ոճի մեծ շինություններով: Սակայն հին շենքերը պահպանվել են եւ վերականգնողական աշխատանքների շնորհիվ բավական բարեկարգ տեսք ունեն:

Հոկտեմբերի 26-ին Եկատերինբուրգում անցկացվող «Ռուբլյովյան գոտի» Տարածաշրջանային մրցույթի աշնանային նստաշրջանի օրերից մեկին մասնակիցների համար երեկոյան քաղաքով էքսկուրսիա կազմակերպվեց:

Երեկոյան քաղաքով էքսկուրսիան ունի իր գրավչությունը` Եկատերինբուրգի ամենահայտնի շինություններն ու կառույցները վառ լուսավորված են եւ առանձնանում են մթության մեջ: Ի դեպ, քաղաքում շատ պատմական վայրեր կան, այնպես որ կներկայացնենք դրանցից մի քանիսը:

Էքսկուրսիան սկսվում է ժամանակակից շինությունից`1998 թվականին կանգնեցված քաղաքի հիմնադիրներ Վասիլի Տատիշչեւի եւ Վիլհելմ դե Գենինի բրոնզե հուշարձանից:

Ի դեպ, կյանքում այս երկու գործիչները չէին սիրում միմյանց, իսկ հուշարձանին միասին են կանգնած, ինչի մասին էքսկուրսավարը չմոռացավ նշել:

Հեռվից՝ պատմական զբոսապուրակում, 19-րդ դարի 80-ական թվականներին կառուցված հնագույն ջրային աշտարակն է երեւում: Այժմ այս շենքը ճարտարապետական հուշարձան է եւ ներսում Եկատերինբուրգի պատմության թանգարանի ցուցադրության մասն է տեղակայված:

Էքսկուրսիայի ժամանակ չի անտեսվել նաեւ հայտնի խորհրդային մարշալ Գ.Կ. Ժուկովի հուշարձանը: Հուշարձանը տեղադրվել է 1995 թվականին Ուրալի ռազմական շրջանի շտաբում, որը 1948-1953 թվականերին գլխավորել է հայտնի զինվորական հրամանատարը:

Հետաքրքրություն է ներկայացնում նաեւ Եկատերինբուրգի պետական ակադեմիական թատրոնի, օպերայի եւ բալետի շենքը, որը հիմնադրվել է հեռավոր 1912 թվականին: Այսինքն Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին, որը հանգեցրեց ցարիզմի տապալմանը եւ մյուս ողբերգական իրադարձություններին: Դրանցից մեկը տեղի է ունեցել հենց Եկատերինբուրգում:

1918 թվականին իժեներ Իպատեւի տան նկուղում իր ընատանիքի անդամների, 4 ծառաների հետ գնդակահարվել է թագավոր Նիկոլայ II-ը:

Այդ տան տեղում 2000-2003-ական թվականներին թագավորական ընտանիքի հիշատակին նվիրված «արյան վրա Եկեղեցին» է կառուցվել: