Փարիզի կենտրոնի պատկերարահից ցերեկը բրոնզե քանդակ են գողացել, որի արժեքը 425 հազար եվրո է գնահատվում, հաղորդում է The Local-ը:
Պահակախումբը գողությունը նկատել է միայն մի քանի ժամ հետո, երբ գիշերը փակել է պատկերասրահը: Կոլումբիացի հայտնի նկարիչ Ֆերնանդո Բոտերոյի հայտնի աշխատանքը գրավել է մորուքով անհայտ տղամարդու ուշադրությունը:
Գողացված քանդակը կոչվում է «Մայրություն» եւ ներկայացնում է երեխային գրկած մերկ կնոջը:
Այն 57 սմ բարձրություն եւ 10 կգ կշիռ ունի:




























