Բրազիլիայում գեղեցկության մրցույթի մասնակիցները «մսե» լողազգեստներ են հագել՝ Հոլիվուդում սեռական ոտնձգությունների մասին սկանդալի դեմ բողոքելով, հաղորդում է Independent-ը:

«Միս Բումբում» մրցույթի 5 մոդել ստեյքներից լողազգեստներ են հագել, որոնց համար մոտ 50 կգ տավարի միս է պահանջվել:

Ակցիայի խորհուրդն այն է, որ նորաձեւության մեջ կանանց «մսի կտոր» են համարում:

«Մենք մսի կտոր չենք: Մեզ մեղադրում են նրանում, որ մենք չափից ավելի սեքսուալ ենք: Իսկ ո՞րն է հոլիվուդյան դերասանուհիների դեպքում արդարացումը», - ասել է մոդելներից մեկը: