«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկու օրից լրանում է քրեական հեղի­նակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմների՝ Կարեն Դավթյանի եւ Լեւոն Ավետիսյանի սպա­նության երկու ամիսը, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ով կամ ովքեր են հանցա­գործությունն իրականացնողները: «Ժո­ղովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ սպանված տղաները առավել մտերիմ են եղել քրեական հեղինակու­թյուն Արտյոմ Կանեւսկոյի եղբոր հետ:

 Ինչեւէ, վերոնշյալ անձանց սպանու­թյունը դեռեւս մնում է առեղծված: Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղու­թյամբ ձեռնարկվում են մեծածավալ քնն­չական գործողություններ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ:

Քննության շահերից ելնելով՝ պարզված հանգա­մանքների վերաբերյալ տեղեկություններ նախաքննության այս փուլում հրապա­րակման ենթակա չեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում