«Հայաստանի ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որն այս օրերին մասնակցում է Լոնդոնում ԵԽ-ի կողմից կազմակերպված կոնֆերանսին, որը նվիրված է ընտրությունների ընթացքում ադմինիստրատիվ ռեսուրսների չարաշահմանը, ֆեյսբուքյան իր էջում կոնֆերանսի ելույթի մասին գրառում է կատարել.
«Քիչ առաջ կարճ ներկայացրի «Զիբիլիկսի» գործը, արձանագրելով, որ Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության կողմից ստեղծվել է ընտրակաշառքի հսկա համակարգ, որի նպատակը բոլոր ընտրություններում իշխող խմբի հաղթանակը երաշխավորելն է։ Պատմեցի նաեւ այս երեւույթի դեմ մեր պայքարի մասին, հույս հայտնելով, որ մենք կկարողանանք ժողովրդին բացատրել երեւույթի աղետալի հետեւանքները եւ հաղթահարել ՀՀԿ-ի ստեղծած հակապետական այս համակարգը»,-գրել է նա:



























