Վաշինգթոնից հակասական տեղեկություններ են ստացվում ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի լիարժեք հանդիպման մասին, սակայն այդ հարցի քննարկումը շարունակվում է։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Վզգլյադ»–ը։
«Արձանագրությունների ծառայությունների գծով քննարկումը շարունակվում է։ Պարզություն դեռ չկա։ Մեր ամերիկացի գործընկերներից իրարամերժ տեղեկություններ են ստացվում»,– ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ այսպես թե այնպես, հետնաբեմում այդ հանդիպումը կայանալու է։
Ավելի վաղ Bloomberg-ը՝ հայտնել էր, որ ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում պաշտոնական հանդիպում չեն ունենա:




























