Նոյեմբերի 9-ին, ժամը 20.15-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղի 1-ին փողոցի թիվ 34 տան դիմաց բախվել է կանգառի սպասասրահին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























