Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:40-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում 24-ամյա Արման Մ.-ն իր վարած Opel Astra G մակնիշի 35 MT 478 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհի բետոնե արգելապատնեշներին եւ կողաշրջվել:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով Արման Մ.-ին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ինչպես նաեւ ճոպանի միջոցով ֆիքսել այն, որպեսզի այն չգլորվի ձորը: