Վանաձորի ավագանու մեկ տարվա գործունեությունն այսօր Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել, ինչը ենթադրում է, որ մինչ այս պահը ավագանու նիստում ընդունված որոշումները հակասահամանադրական են։ Վանաձորի ավագանու ճակատագիրը եւս հարցականի տակ է դրվում, քանի որ եթե որոշումը հետադարձ ուժ է ունենում, ապա նշանակում է, որ ավագանին եւս պետք է լուծարվի։ Քանի որ եթե վեց ամսում նիստ չեն կարողանում գումարել, ապա պետք է լուծարվեն։ Իսկ այս վճռով մինչեւ հիմա գումարած նիստերը հակասահմանադրական են համարվում։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Վանաձորի քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ ՍԴ–ի վճռի ամբողջական տեքստը ստանալուց հետո հասկանալի կլինեն հետագա գործողությունները։
«Միայն այն հանգամանքը, որ նիստերը հակաօրինական են ճանաչվել, դա արդեն նշանակում է, որ դրանով խախտվել են բոլոր իրավական ակտերի օրինականությունը։ Եթե սա հետադարձ ուժ է ունենում, նշանակում է մարտի 31–ի կայացրած նիստը անվավեր է, իսկ ապրիլի 10–ին լրանում էր 6 ամսվա ցենզը, այսինքն՝ վեց ամիս շարունակաբար նիստեր չի կայացրել քվորումի բացակայության պատճառով, որն էր հիմք էր հանդիսանալու լուծարել ավագանին»,–ասաց Քրիստ Մարուքյանը։
Հարցին՝ սկսելո՞ւ են ավագանու լուծարման ուղղված գործընթաց, ասաց՝ վճիռն ամբողջական ստանալուց հետո կորոշեն անելիքները։



























