Հարավային Կորեայի պաշտպանության նախկին նախարար Կիմ Գվան Չժինը կալանավորվել է, նրան կասկածում են ընդդիմությանը հեղինակազրկելու համար կիբերանվտանգության ստորաբաժանումներն օգտագործելու մեջ, հայտնում է «Ռյոնհափ» գործակալությունը։

  Քննության կարծիքով՝ Կիմ Գվան Չժինը նախարարի պաշտոնում գտնվելու ժամանակ օգտագործել է կիբերանվտանգության ստորաբաժանումը հասարակական կարծիքը մանիպուլացնելու համար ՝ հօգուտ պահպանողականների, որոնք այդ ժամանակ իշխանության ղեկին էին գտնվում։ Կիմ Գվան Չժինի կասկածում են նաեւ նրանում, որ երբ նա սկսել է ընդլայնել այդ ստորաբաժանումը, նա մերժում էր թեկնածուներին այն նահանգներից, որտեղ ավանդաբար ընդդիմությունն է ուժեղ։

Երկրում զինվորականներին արգելվում է մասնակցել քաղաքական գործունեությանը։ Այնպես որ եթե այս մեղադրանքները ապացուցվեն, ուրեմն Կիմ Գվան Չժինը խախտել է բանակի մասին օրենքը։ Միաժամանակ դատախազությունը կասկածներ ունի, որ քննությունը կարող է դուրս գալ նաեւ նախկին Լի Մեն Բակի հետքի վրա, որին հաշվետու էր նախկին պաշտպանության նախարարը։