Մոսկվայի Բասմանի դատարանը հաստատել է երկու սպանությունների մեջ մեղադրվող Չերկիզովյան փակ շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմաիլովին կալանավորելու որոշումը: Այս մասին հաղորդել է նրա փաստաբան Մարինա Ռուսակովան, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Նրան կալանավորելու անօրինական որոշումն ընդունվել է հոկտեմբերի 30-ին: Այն արդեն բողոքարկվել է Մոսկվայի քաղաքային դատարանում: Բողոքը կքննվի նոյեմբերի 15-ին», հայտնել է նա:

Իսմաիլովը մեղադրվում է երկու եւ ավելի անձանց սպանությունները կազմակերպելու մեջ, ինչպես նաեւ զենքի անօրինական շրջանառության համար: Նրան նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: