Իրանը Թուրքիայի միջնորդությամբ գաղտնի բանակցություններ է վարում Արեւմուտքի հետ:
Այդ բանակցությունների առանցքը մի համաձայնագիր է, որով Իրանն ուրանի իր պաշարների մեծ մասը պետք է հանձնի, գրում է Daily Telegraph-ը:
Բացի այդ Իրանը դադարեցնելու է ուրանի հարստացումը, իսկ Արեւմուտքը վերացնելու է պատժամիջոցները, որոնք զգալի վնաս են հասցնում Իրանի տնտեսությանը:




























