Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է վերջին 20 տարում Հայաստանում տեղի ունեցած ժողովրդագրական փոփոխությունների դինամիկան:

1990-2010թթ. Հայաստանի մշտական բնակչությունը կրճատվել է 265,4 հազարով, կամ 7,6 տոկոսով: Մշտական բնակչության թվի մեջ են մտնում նաեւ աշխատանքային արտագաղթով Հայաստանից մեկնած քաղաքացիները:

Հայաստանի ժողովրդագրական ներկա վիճակը ստեղծվել է երկու հակադիր գործոնների` բնական աճի եւ միգրացիայի բացասական սալդոյի ազդեցությամբ: 1990-2003թթ. բնակչությունն անընդմեջ կրճատվել է:

1992-ին բնակչությունը կրճատվել է 169,6 հազարով: Այդ թվականին միգրացիայի բացասական սալդոն եղել է նախորդ 20 տարվա ընթացքում առավելագույնը` 214,3 հազար: 20 տարում բացասական սալդոն կազմել է 700 հազար մարդ: Անցած տարի արտագաղթի եւ ներգաղթի բացասական հարաբերակցությունը կազմել է 5,3 հազար:

Բնական աճի նվազագույն ցուցանիշը եղել է 2002-ին` 16,8 հազար: 2009-ին բնական աճը կազմել է 16,8 հազար մարդ: Չնայած դրական միտումներին, քսանամյակի առավելագույն ցուցանիշից դեռ շատ հեռու ենք. 1990-ին Հայաստանում բնական աճը եղել է 57,9 հազար մարդ: