Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, որտեղ մի քանի օր առաջ հորդառատ անձրեւներից առաջացած ջրհեղեղի հետեւանքով, դեռեւս չճտված տեղեկություններով, զոհվել է մոտ 33 հոգի, սկսել են գործի անցնել նաեւ կենդանասերները։ Այս մասին հայտնում է թուրքական Radikal թերթը։
Ինտերնետի տարբեր ֆորումներում եւ Facebook-ում իրար հետ ծանոթացած 15 կենդանասերներ գնացել են Ստամբուլի կենդանիների համար հատուկ կացարան՝ փրկելու այնտեղի կատուներին եւ շներին։ Կենդանասերները մոտ մեկ կիլոմետր ցեխերի միջով քայլել են, մինչ հասել են կենդանիների համար նախատեսված կացարանը, որտեղ սարսափելի տեսարանի են հանդիպել։ Կենդանիների կեսը խեղդվել էր, իսկ մյուս կեսը ցեխից չէր կարողանում դուրս գալ։ Երիտասարդ կենդանասերները անմիջապես սկսել են իրենց փրկարարական գործունեությունը։ Նրանք հերթով բոլոր կենդանիներին հանում եւ տեղափոխում էին անվտանգ տեղ։ Իսկ արդեն սատկած կենդանիների դիակները հավաքում առանձին տեղում։ Այդ կացարանում ապրող 260 կենդանուց ուժեղ սելավներց խեղդվել է ընդհանուր առմամբ մոտ 130 շուն եւ կատու։



















