Մոսկովյան ոստիկանությունը դեկտեմբերի 11-ի եւ 15-ի իրադարձությունների կրկնությունը կանխելու նպատակով խստացրել է անձնագրային ռեժիմը փողոցներում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Փաստաթղթերի զանգվածային ստուգում է իրականացվում հիմնականում երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում, մետրոյում, նաեւ հրապարակներում եւ մարդկանց զանգվածային կուտակման այլ վայրերում:

Աղբյուրը նշել է, թե ոստիկանությունները հատուկ ուշադրություն են դարձնելու ժամանածներին: