Լեգենդար Լարրի Քինգն ավարտել է իր 25-ամյա կարիերան CNN ալիքում, որտեղ նա վարում էր Larry King Live շոուն:
Քինգը շնորհակալություն է հայտնել բոլոր հեռուստադիտողներին եւ գործընկերներին՝ խոստովանելով, որ իր համար դժվար է հաջողություն ասել: «Ես գիտեի, որ այս օրն, ի վերջո, գալու է։ Բայց միեւնույնն է, այս բառերը հեշտ չէ արտասանել»,- ասել է 77-ամյա հաղորդավարը շոուի սկզբում:
77-ամյա Քինգն իր կյանքում մոտ 50 հազար հարցազրույց է վարել աշխարհի ամենաազդեցիկ եւ հայտնի մարդկանց հետ:
Վերջին երեկոյին Քինգի հյուրերն են եղել շատ հայտնի մարդիկ՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Նյու-Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն, ջազմեն Թեննի Բեննեթը:
Իսկ գլխավոր հյուրը եղել է Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, ով այս հինգշաբթին հռչակել է «Լարրի Քինգի օր»:





























