Այսօր՝ դեկտեմբերի 17-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վազգեն Խաչիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից։

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ դեռեւս նոյեմբերի կեսերին տեղեկություններ էին տարածվել Վազգեն Խաչիկյանն աշխատանքից ազատման դիմում է գրել եւ հեռացել Հայաստանից, սակայն այդ ժամանակ Խաչիկյանը հերքել էր այդ լուրերը:

«Ես հետազոտության համար պարզապես մի քանի օրով մեկնել էի Մոսկվա, իսկ կիրակի օրն արդեն եղել եմ հանրապետությունում: Այս պահին գտնվում եմ աշխատավայրում եւ նորմալ աշխատանքային գրաֆիկով աշխատում եմ»,- անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, ասել էր Վազգեն Խաչիկյանը: