Խորը կոնֆլիկտները պառակտում են տարբեր երկրներում ադրբեջանական համայնքները: Այդ պատճառով, այսպես կոչված, Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսը միջոցառումներ է անցկացնում աշխարհի տարբեր երկրներում։ Այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի սփյուռքի հետ գործերի պետական կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը, հավելելով, որ այս փաստը ստիպված է խոստովանել նաեւ Ադրբեջանի իշխանությունը, թեեւ նրանք իրավիճակը փրկելու ջանքեր գործադրում են:

«Մեզանից յուրաքանչյուրը լավ գիտի, որ միասնություն չկա, քանի որ ոմանց միջեւ կոնֆլիկտները խախտում են այն։ Սակայն ավելի լավ է աշխատել առանձին-առանձին, քան լինել միասին եւ ոչինչ չանել։ Սա ձեռնտու է մեզ»,- նշել է Նազիմ Իբրահիմովը: