Ազգային ժողովի մոտ ցույց անող ուսանողներին քիչ անց կընդունի ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ նրանք վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի մոտ:

Մենք տեղեկացանք, որ Շարմազանովը իր օգնականներին քիչ անց ուղարկելու է ուսանողների հետ բանակցության, որ հանդիպեն իր հետ:  Կընդունեն Շարմազանովի հրավերը, թե ոչ, հայտնի կլինի ավլի ուշ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի աղմկահարույց նախագիծը:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: