Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, խորհրդարանում պատմեց ռուսական ավիաընկերության օդանավով թռչելու «դառը» փորձի մասին:
««Ելք» խմբակցության հարցապնդումը քաղավիացիայի» մասին հարցի քննարկման ժամանակ Փաշինյանը պատմեց, թե ինչ պայմաններում է Երեւանից Լոնդոն եւ այնտեղից Մոսկվա թռել:
«Մոսկվայով ենք մեկնել «Աերոֆլոտ»-ով, օդանավ բարձրանալիս մուտքի մոտ միայն ռուսական ամսագրեր էին, օդանավում հայերենն այլեւս չի օգտագործվում: Լոնդոնից վերադառնալիս անձրեւային եղանակ էր, եւ սանդուղքը պաշտպանել էին անձրեւից: Երբ Երեւան էինք գալիս, մոտ 10 րոպե ավտոբուսով գնացինք, սանդուղքի վրա էլ թրջվեցինք: Այսինքն, Լոնդոնից Մոսկվա եկողներին անձրեւից պաշտպանում են, Մոսկվայից Երեւան եկողներին՝ ոչ: Ստուգվելիս ոչ հերթ կար, ոչ բան, 400 հոգի իրար վրա լցված»,- պատմեց Փաշինյանը:




























