ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ցանկանում էր աչքի ընկնել խորհրդարանում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը քննարկման դնելու ճանապարհով։ Այս մասին նոյեմբերի 15-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ այդ որոշումը նախարարի՝ որպես քաղաքական գործչի, առաջին լուրջ եւ խոշոր քաղաքական սխալն էր։ Դրա հետ մեկտեղ աշխատավարձերից 1000 դրամ պահելու որոշումը ճիշտ էր։ «Կարելի է, իհարկե, հիշել գեներալների մեքենաների, բնակարանների եւ առանձնատների մասին։ Մենք գիտենք, որ գեներալիտետը Հայաստանում ամենահարուստ խավերից մեկն է»,– ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ Հայաստանում կրթությունը նման ողբալի վիճակում է երկրից քաղաքացիների զանգվածային արտահոսքի պատճառով։



























