Դոնեցկի Շախտյորի պաշտոնական կայքի անցկացրած բաց քվեարկության արդյունքում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է թիմի այս տարվա երկրորդ լավագույն ֆուտբոլիստը: Հարցման 5258 մասնակիցներից Մխիթարյանի օգտին քվեարկել է 1327-ը, կամ 25,24 տոկոսը: Շախտյորի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել թիմի ավագ Դարիո Սռնան, որը ստացել է 1348 ձայն` 25,64 տոկոս:

Հասանելի է
русский


























