«Սատանայի եկեղեցին» «քրիստոնյաներին մանկապղծության պաշտպանության մեջ» է մեղադրել՝  Ալաբամայից  Սենատի հանրապետական կուսակցության թեկնածու Ռոյ Մուրայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, գրում է Independent-ը:

Ավելի քան 50 ամերիկացի քահանաներ Մուրի աջակցության հանրագրի տակ են ստորագրել՝ չնայած անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքներին: Արդեն հինգ կին մեղադրել է Մուրիին ոտնձգությունների մեջ՝  պնդելով, որ նա փորձել  է իրենց հետ սեռական հարաբերություն ունենալ, երբ իրենք դեռահաս են եղել: Մուրը  հերքում է բոլոր մեղադրանքները `դրանք սուտ անվանելով:

Սատանայի եկեղեցին Twitter-ի միջոցով արձագանքել է սկանդալին: «Սատանայի 11 կանոններում երեխաների նկատմամբ բռնությունը արգելված է: Դարեր շարունակ քրիստոնյաները երեխաների նկատմամբ բռնություն են գործադրել: Քրիստոնյաները սիրում են մանկապղծությունը »:

 

Սատանայի եկեղեցին ( The Church of Satan) հիմնադրվել է ԱՄՆ-ում Անտոն Լավեի կողմից, ով «իրեն հռչակում է չարիքի գիտակից կրող եւ քրիստոնեության հակապատկեր»: