Ռուսաստանն ապացույցներ չունի, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան օգնել է Սիրիայի Ռաքայից դուրս բերել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին, սակայն այս հարցը պետք է պարզել: Այս մասին հիգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով նման համաձայնության մասին BBC-ի տեղեկությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես չեմ կարող խոսել համաձայնության մասին, մենք հիմնվում ենք փաստերի վրա, մենք ապացույց չունենք, որ այստեղ ինչ-որ համաձայնություն է եղել, բայց այն, որ գրոհայինների ողջ եւ անվնաս դուրս գալու արդյունքում ստեղծված իրական պատկերը արդեն ազդել է իրավիճակի վրա՝ բացարձակապես այդպես է»,- ասել է նա:
Այս կապակցությամբ, ցանկացած դեպքում, եղել է համաձայնություն, թե չի եղել, այս հարցը պետք է պարզել, մենք համապատասխան հարցումով դիմել ենք Վաշինգթոնին»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:



























