Վարչական դատավորների թիվը 3-ով կրճատելն անթույլատրելի է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում» եւ «Վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
«Ընդամենը 63 մլն դրամի մասին է խոսքը, չենք կարո՞ղ գտնել այդ գումարը եւ չկրճատենք դատավորների քանակը: Քաղաքական մեծամասնությանն առաջարկում եմ այդ 63 մլն դրամը գտնել, վերաբաշխում կատարել եւ պահպանել այդ երեք դատավորին: Հակառակ դեպքում արդար դատաքննության ողջամտության բաղադրիչն է խախտվում»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Նշենք, որ այս օրինագծերով առաջարկվում է Վարչական դատարանի երեք դատավորի կրճատման հաշվին ավելացնել Վարչական վերաքննիչ դատարանի դատավորների քանակը 3-ով:



























