Զիմբաբվեի ընդդիմադիր առաջնորդ Մորգան Ցանգարաին երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեին կոչ է արել հրաժարական տալ: «Ելնելով ժողովրդի շահերից՝ Ռոբերտ Մուգաբեն պետք է անմիջապես հրաժարական տա», - ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոբերտ Մուգաբեն հրաժարվում է հրաժարական տալ: Մուղաբեի եւ զինված ուժերի միջեւ բանակցություններում միջնորդ է դարձել կաթոլիկ քահանա Ֆիդելիս Մուկոնորին:
Նոյեմբերի 14-ի երեկոյան զինված զինվորները զրահամեքենաներով Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում զբաղեցրել էին առանցքային դիրքեր: Հաջորդ օրը Մուգաբեն եւ իր կինը՝ Գրեյսը ձերբակալվել են, ինչպես նաեւ ֆինանսների նախարար Իգնասիուս Չոմբոն:
Զիմբաբվեի նախագահը հրաժարվել է հեռանալ պաշտոնից
Հեղաշրջում Զիմբաբվեում․ Կոկորդիլոս, 93-ամյա նախագահ եւ ճակատագրական կին (ֆոտո)




























