Թուրքիայում շարունակվում են զանգվածային կալանավորումները: Վերջին մի քանի օրվա ընթացքում անցյալ տարվա հուլիսի հեղաշրջման փորձին առնչություն ունենալու կասկածանքով 136 մարդ է կալանավորվել: Կալանավորվածների թվում նախկին ոստիկաններ են, ուսուցիչներ  եւ զինծառայողներ:

Ձերբակալությունները կատարվել են Անկարայում եւ մի քանի նահանգներում ոստիկանության արշավների  ժամանակ: Բոլոր ձերբակալվածները կասկածվում են բջջային ByLock հավելվածի օգտագործման մեջ, որն, ըստ իշխանությունների, օգտագործվում է իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի համակիրների կողմից: Նախագահ Ռեջեփ Էրդողանը Գյուլենին  մեղադրում է հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

Հեղաշրջման փորձի պահից թուրքական իշխանությունները կալանավորել են ավելի քան 50 հազար մարդու: