Սաուդյան Արաբիան արձագանքում է Իրանի «ագրեսիվ» վարքին Եմենում եւ Լիբանանում: Այս մասին Reuters- ի հետ հարցազրույցում ասել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել Ջուբեիրը:

«Որ կողմից չես նայում, իրանցիները միակն են, որ ագրեսիվ են գործում: Մենք արձագանքում ենք այդ ագրեսիվությանը եւ եթե ասում ենք բավական է, նշանակում է բավական է», - ասել է նա:

Ջուբեիրը  նաեւ ասել է, որ Լիբանանի «Հիզբոլլահը», որին նա  ԻՀՊԿ դուստր ընկերություն է անվանել, պետք է զինաթափվի եւ դառնա քաղաքական կուսակցություն `երկրում տիրող իրավիճակի կայունացման համար:

Սաուդյան Արաբիան Լիբանանին եւ «Հիզբոլլահ»-ին պատերազմ է հայտարարել. «Հիզբոլլահ»

Սաուդյան Արաբիան իրավունք է վերապահում իրեն պատասխանել Իրանին

Սաուդյան Արաբիան Իրանին մեղադրել է Եմենում խաղաղ ջանքերն արգելափակելու մեջ