Իրաքում իրավիճակը դեռեւս լարված է: Այս մասին նոյեմբերի 16-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց արեւելագետ Սարգիս Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ լարված ռազմական իրավիճակը պահպանվում է հիմնականում «Իսլամական պետությունից» առաջացող սպառնալիքի պատճառով, որը շարունակում է վերահսկել մի շարք տարածքներ:
«Այս պահին քրդերի եւ կառավարության ուժերի միջեւ լուրջ բախումներ չկան», - պարզաբանել է փորձագետը` հավելելով, որ հանրաքվեից հետո քրդերը կորցրեցին տարածքների զգալի մասեր, որոնք նախկինում իրենք էին վերահսկում: Իրաքի Քուրդիստանի տնտեսության համար ամենամեծ հարվածն, ըստ արեւելագետի, նավթային շրջաններով հարուստ Քիրքուքի կորուստն էր:




























