Շվեդիայի Ուպսալայի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ շուն պահելու դեպքում զգալիորեն բարձրանում է կյանքի տեւողությունը եւ նվազում սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը, ինչպիսիք են սրտի կաթվածները, հաղորդում է Guardian-ը:

Գիտնականների եզրակացությունները հիմնված են Շվեդիայում 40-80 տարեկան 3,4 միլիոն մարդու առողջության մասին  ուսումնասիրություններից: Հետազոտողները պարզել են, որ շներ պահելը դրական ազդեցություն է թողել միայնակ մարդկանց վրա`սրտանոթային հիվանդությունից մահացության ռիսկը 36տոկոսով կրճատելով: