Իսրայելի ռազմական օդուժի օդանավը ոչնչացրել է թռչող օբյեկտ, որը նկատվել էր հարավային Դիմոն քաղաքի շրջանում: ՉԹՕ-ին կրակելու որոշումը կայացվել է, երբ այն անցել է ատոմային ռեկատորի վրայով՝ արգելված գոտով, գրում է Haaretz-ը:

Զինվորականների տվյալներով, թռչող օբյեկտը եղել է առանց օդաչու: Ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է օդապարիկի մասին: Israel-a-Jom թերթը, վկայակոչելով պաշտանական աղբյուրները, հայտնում է, որ սարքի մնացորդների վրա եբրայերենով գրառումներ են եղել: Առայժմ չի հաղորդվում, թե ինչ է եղել գրված:

Որոշ իսրայելական պարբերականներ հայտնում են, որ ՉԹՕ-ն Իսրայել էր թռել Հորդանանի կողմից: Օբյեկտը ներկայումս հետազոտվում է, միջադեպի հանգամանքները պարզվում են: