Ամերիկացի քաղաքական գործիչ, Քալիֆորնիա նահանգի Ասամբլեայի անդամ Լորա Ֆրիդմանը 2017-ի հոկտեմբերին այցելել էր Հայաստան եւ Արցախ ու իր շրջագայության մասին տպավորություններով կիսվել էր The Los Angeles Times պարբերականի էջերում:

Քաղաքական գործչի շրջագայության առաջին փուլը էքսկուրսիան էր Երեւանով:

Շրջագայության ընթացքում Լորա Ֆրիդմանը հանդիպել է Հայաստանի եւ Արցախի պաշտոնատարների հետ:

Հայաստան այցի շրջանակներում Լորա Ֆրիդմանը այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդ՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն ու ծաղիկներ դնելով անմար կրակի առջեւ:

Քաղաքական գործիչը նշել է, որ ամենատպավորիչն իր համար եղել է բիբլիական Արարատ լեռը: Նրա խոսքով՝  «1921-ից Արարատ լեռը անրիրավաչափորեն գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում»:

Լորա Ֆրիդմանն ընդգծել է, որ իր շրջագայության մյուս վառ իրադարձությունը այցն էր Արցախշ՝ նշելով, որ «մեծ պատիվ» է համարում Արցախ իր այցելության համար Ադրբեջանի սեւ ցուցակում հայտնվելը:

«Այցելելով Հայաստան՝ ես զգացի հայ ժողովրդի խորը կապն իր նախնիների հետ: Հայ ժողովուրդն ունի հազարամյակների մշակույթ եւ պատմություն, որն արտացոլվում է յուրաքանչյուր հին վանքում եւ յուրաքանչյուր քաղաքի շենքում»,- ամփոփել է Ֆրիդմանը՝ նշելով, որ այդ պատմությունը ջնջելու յուրաքանչյուր փորձ «ձախողման է դատապարտված»: