Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 17-ին ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովին: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Ձեզ եւ Ձեր ընտանիքին մաղթում եմ առողջություն, խաղաղություն եւ երջանկություն, ինչպես նաեւ հաջողություններ եւ նորանոր ձեռքբերումներ Ձեր դժվարին աշխատանքում` ի բարօրություն Ուկրաինայի ժողովրդի»:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության մամուլի ծառայությունից: