Եկող շաբաթ Սերժ Սարգսյանը բուռն թափով կշարունակի կադրային փոփոխությունները, գրում է օրաթերթը՝ շարունակելով. «Համենայնդեպս, իշխանական շրջանակներում բոլորը դրան են սպասում եւ շշուկով խոսում, թե ով է պաշտոնանկ արվելու, ով ուր է գնալու: Նույն շրջանակներում նշվում է, որ առաջիկայում պաշտոնանկ է արվելու ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Սույն համակարգում սպասում են, որ նրան փոխարինելու է ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը:
Իսկ Ալիկ Սարգսյանը հնարավոր է`նշանակվի ՀՀ փոխվարչապետ: Իշխանական շրջանակներում խոսվում է նաեւ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանի` օրերս սպասվող պաշտոնանակության մասին: Նրա պաշտոնում թերեւս նշանակվի ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Սպասվում են նաեւ մարզպետների փոփոխություններ:





























