Ֆրանսիայում ռուսաստանցի սենատոր Սուլեյման Քերիմովի ձերբակալման պատճառը հարկերը չվճարելու կասկածանքներն են: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի դատախազությանը:

Ռուսաստանցի դիվանագետները միջադեպի հանգամանքների քննությամբ են զբաղվում: Նրանք ձգտում են ազատ արձակել Քերիմովին, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ֆրանսիայում Դաղստանից սենատոր Սուլեյման Քերիմովի ձերբակալման շուրջ իրավիճակը:

«Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը եւ Մոսկվայում դեսպանատունը  տեղեկություն է ստացել, որ Քերիմովը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ է, երկրի պաշտոնական անձանց թվին է պատկանում եւ այդ իմաստով այլ պետությունների հարկադրական գործողությունների նկատմամբ անձեռնմխելիություն ունի: Նա դիվանագիտական ​​անձնագիր ունի: Հետեւաբար նա չի կարող օտար երկրում կալանավորվել», - ՌԲԿ-ին ասել է ԱԳՆ ներկայացուցիչը: