Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը դեկտեմբերի 17-ին ընդունել էաշխատանքային այցով Հայաստան այցելած ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ, դեր ծովակալ Մարկ Մոնտգոմերիին:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի ԱՄՆ եվրոպական հրամանատարության հետ համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Դեր ծովակալ Մոնտգոմերին այցելել է նաեւ Հայաստանի ՊՆ խաղաղապահ բրիգադ, որտեղ նրան ներկայացվել է բրիգադի կարողությունները, խնդիրները եւ միջազգային առաքելություններում անցած ուղին: