Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին օժանդակող ԱՄՆ-ի եւ Միացյալ Թագավորության համատեղ խորհրդատվական խմբին:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմավարական վերանայման գործում արձանագրաված առաջընթացը, համաձայնեցվել 2011թ. խորհրդատվական օժանդակության տրամադրման ոլորտները:

Խորհրդատվական խումբը Հայաստանում էր գտնվում դեկտեմբերի 13-ից 18-ը: Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացիկ` զորային կառույցի բարեփոխումների փուլի ամփոփման հարցերը: Խորհրդատվություն է տրամադրվել նաեւ ռազմավարական վերանայման վերջին` «Հասարակության իրազեկման» փուլի իրականացման վերաբերյալ: