Հայ-թուրքական երկու արձանագրությունները որեւէ կոնկրետություն չեն պարունակում, ինչը նշանակում է, որ դրանց տակ կարող են անել ինչ ցանկանան: Այսօր, հայ-թուրքական զարգացումներին նվիրված քննարկման ժամանակ նման տեսակետով է հանդես եկել Ռազմավարկան եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը: Նրա ներկայացմամբ, «եթե այդ փաստաթղթերը ոչ մի հստակ բան չեն պարունակում, դա նշանակում է, որ մենք պետք է փոձենք հասկանալ, թե ինչ են ուզում անել այդ արձանագրություններով»: Մ. Սարգսյանի խոսքով, նույնը վերաբերում է նաեւ մադրիդյան սկզբունքներին, որոնք ոչ մի կոնկրետություն չէին պարունակում:

Իսկ հարցին, թե իր կարծիքով, ինչ են ուզում անել այդ փաստաթղթերով տարածաշրջանում հիմնական դերակատարները, նա պատասխանեց. «Թուրքիան, Ռուսաստանն ու Արեւմուտքը ցանկանում են բացել հայ-թուրքական սահամնը, իսկ մնացած հարցրեը նրանց չի հետաքրքրում եւ նրանք բնականաբար, զոհում են մյուս բոլոր հարցերը»:

Նա նաեւ նշեց, որ Հայաստանում լուրջ խնդիրն է այն, որ հասարակությունը չի վստահում իշխանությունների ոչ մի քայլին, եթե անգամ դրանք լավը լինեն: Իսկ իշխանությունն էլ իր հերթին չգիտի, թե ինչ զարգացումներ են լինելու հայ-թուրքական հարաբերությունների մասով, քանի որ ամենայն հավանականությամբ, նրանց չեն էլ ասում այդ մասին: Հենց դա է պատճառը, որ իշխանությունները հայտարարում են, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում ցեղասպանության հարցը չի քննարկվելու, երբ հստակ նշված է, որ պատմաբանների հանձնաժողով է գործելու: