Հայաստանը շուտով Չիկագոյում հյուպատոսություն կբացի: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Վաշինգթոնում Հայաստանի դեսպանատունը:

«Այսօր Հայաստանի ԱԳ նախարարը պարոն Օսկար Թաթոսյանին նշանակել է  Չիկագոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս: Այսպիսով Չիկագոյի գրասենյակը դառնում է  ԱՄՆ-ում երրորդ պատվավոր հյուպատոսարանը՝ Ֆրեզնոյից եւ Լաս Վեգասից հետո, որոնք ստեղծվել են համապատասխանաբար 2014 եւ 2015 թվականներին,- նշված է հաղորդագրության մեջ: