Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:00-ի սահմաններում տաքսի ավտոմեքենան Լենինգրադյան փողոցում, ստեղծելով վթարային իրավիճակ, կտրել է 24-ամյա Տիգրան Ղ.-ի վարած Hummer մակնիշի 01 CR 707  համարանիշի ավտոմեքենայի վարորդի առջեւ:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, այնուհետեւ Hummer-ի վարորդը, խույս տալով բախումից, կարողացել է շրջանցել վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենան, սակայն դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել՝ բախվելով գովազդային ցուցանակին:

Բախման հետեւանքով «Սանիտեք» ընկերության աղբարկղը շպրտվել եւ վնասել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ՎԱԶ 2106» մակնիշի 84 PQ 444 համարանիշի, Mercedes մակնիշի 35 GԼ 809 համարանիշի ավտոմեքենաները:

Աղբյուրի տվյալներով, վթարային իրավիճակ ստեղծող ավտոմեքենան դիմել է փախուստի: