Նոյեմբերի 23-ին, ժամը 18:34-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Jaguar» մակնիշի 24 OO 077 (վարորդ՝ 1993 թ. ծնված  Մ. Թ.), «Opel Vectra B» մակնիշի 35 GS 538  (վարորդ` 1988 թ. ծնված  Ա. Ե.) եւ «Nissan March» մակնիշի 55 AA 151 (վարորդ՝ 1989 թ. ծնված  Ա. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Շտապօգնության աշխատակիցները  Ա.Մ.-ին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:

Փրկարարները փակել են գազի փականները եւ հոսանքազրկել ավտոմեքենաները: