Հնդկաստանի իշխանությունները ձերբակալվածների հանդեպ լայնորեն կիրառել են կտտանքներ Ջամմու եւ Քաշմիր նահանգներում, իսկ ամերիկյան դիվանագետները այդ մասին տեղյակ են եղել դեռ 2005-ից, բայց լռել են:
Ինչպես գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով WikiLeaks-ին, ամերիկացիները այդ մասին տեղեկություններ են ստացել Կարմիր խաչից, համաձայն որի, 2002-ից 2004-ին կազմակերպության աշխատակիցները 177 անգամ այցելել են գերիների տեղավորման տարբեր վայրեր՝ տեղում հայատնաբերելով 1491 կալանավոր, իսկ հաղորդակցվել են նրանց հետ գաղտնիության սկզբունքով:
852 դեպքում կալանավորները հայտնել են իրենց նկատմամբ «դաժան վերաբերմունքի մասին»: 700-ին խոշտանգել են տարբեր մեթոդներով՝ կախաղան հանել, էլեկտրահարել եւ այլն, հաղորդում է Lenta.ru-ն:
Կարմիր խաչը հարմար է գտել իր տեղեկությունները այդ ամենի մասին չհայտնել համապատասխան մարմիններին ու քննարկել միայան փակ դռների հետեւում:
The Guardian-ը նշումէ, որ WikiLeaks-ի հրապարակումը Հնդկաստանին բարդ իրադրության մեջ են դրել, քանի որ երկիրը միշտ հպարտացել է իր հզոր ժողովրդավարությամբ:




























