Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբեր 18-ին անսպասելիորեն ժամանել է Աֆղանստան, հայտնում է Associated Press-ը։ Մերկելին ուղեկցում են Գերմանիայի պաշտպանության նախարարը եւ զինված ուժերի հրամանատարը։
Կառավարական պատվիրակությունը վաղ առավոտյան ժամանել է Աֆղանստանի հյուսիսում տեղակայված Քունդուզի գերմանական ռազմաբազա։ Կանցլերի հետագա պլանների մասին ոչինչ չի հաղորդվում։
Ինչպես հայտնում է «Վեստի.ru»-ն, Մերկելը հայտարարել է. «Իմ այստեղ կատարած այցով ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել ձեզ։ Առանց ձեզ մեր կյանքն անվտանգ չէր լինի, եւ դրա մասին պետք է պատմել մարդկանց»։
Աֆղանստանում ներկայումս 4700 գերմանացի զինծառայող կա։ Նրանց մասնակի դուրսբերումը այդ շրջանից կսկսվի 2011 թվականի ավարտին։
Աֆղանստանում զոհվել է ավելի քան 40 գերմանացի զինվորական։ Վերջին դեպքը գրանցվել է դեկտեմբերի 17-ին։ Զոհվել է 21-ամյա մի զինվոր։ Նախնական տվյալներով, դա դժբախտ պատահարի արդյունք է եղել։





























