Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը չի բացառում, որ հնարավոր է գլխավորի «Եդինայա Ռոսիայի» ընտրացուցակը, գրում է «Ռիա-Նովոստին»:

«Այդ մասին դեռ շուտ է խոսելը, սակայն, ընդհանուր առմամբ, չի բացառվում»,- ասել է Պուտինը «Շաբաթօրյա լուրեր» հաղորդաշարին՝ պատասխանելով հարցին՝ կգլխավորի արդյոք խորհրդարանական առաջիկա ընտրություններին «Եդինայա Ռոսիայի» ընտրացուցակը: