Նորզելանդական Yachting Developments նավաշինարանը ջուրն է իջեցրել 40-մետրանոց սպորտային ձկնորսության յախտան, հայտնում է Yacht Harbour-ը:
Նավը, որը դեռեւս անվանում չունի, հայտնի է գործարանային «Նավակմախք 1015» անունով եւ կառուցվում է սպորտային ձկնորսության ջատագովի պատվերով, որը ցանկացել է անհայտ մնալ:

Նավաշինարանի ներկայացուցիչների հայտարարությամբ՝ յախտան իր դասում աշխարհում խոշորագույններից է: Նավն ունի 3100 ձիաուժ հզորությամբ եւ ճոճման նվազեցման հդրոկայունարարով 2 շարժիչ: Նավում նախատեսված է հյուրերի 4 նավախուց եւ սեփականատիրոջ մաստեր խուցը: Հաստիքային անձնակազմը բաղկացած է 6 մարդուց:

«Այս յախտայի միայն չափերը այն հիշատակման արժանի են դարձնում, սակայն դրանից զատ, այն սիրով ստեղծված նախագիծ է: Նավաշինարանը հպարտ է, որ այս տպավորիչ նավի վրա աշխատելու հնարավորւթյուն է ստացել, որն ամենուր իր վրա ուշադրություն կբեւեռի»,- նշել է Yachting Developments-ի կառավարիչ տնօրեն Իեն Կուկը:
Սեփականատիրոջը յախտայի փոխանցումը նախատեսված է 2017-ի վերջին: Նավի գինը չի հրապարակվում:




























