Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից համաներմամբ ազատ է արձակվել 315 դատապարտյալ:

ՀՀ արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ

Ազգային ժողովի հունիսի 19-ի Համաներում հայտարարելու մասին որոշման համաձայն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից սեպտեմբերի 11-ի դրությամբ ազատ են արձակվել թվով 315 դատապարտյալ:

Ըստ ԱՆ տեղեկանքի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատվել է 62 դատապարտյալ, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից` 25 դատապարտյալ, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից` 21 դատապարտյալ, «Գորիս» քրեակատարողական հիմնարկից` 6 դատապարտյալ, «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից` 66 դատապարտյալ, «Սեւան» քրեակատարողական հիմնարկից` 35 դատապարտյալ, «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից` 1 դատապարտյալ, «Կոշ» քրեակատարողական հիմնարկից` 32 դատապարտյալ, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից` 26 դատապարտյալ,

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից` 8 դատապարտյալ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից` 15 դատապարտյալ, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկից` 8 դատապարտյալ, «Մեղրի» քրեակատարողական հիմնարկից` 10 դատապարտյալ:

Հիշեցնենք, որ ըստ վճռաբեկ դատարանի՝ համաներումը ազդել է 1208 բանտարկյալի վրա: բանտարկյալների մեծ մասի պատժաժամկետն է կրճատվել: