2018 թվականի բյուջեի նախագծով ամենաշատ ծախսերը նախատեսված են պաշտպանության եւ տրանսպորտի ոլորտների համար: Այս մասին նոյեմբերի 24-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Սակայն նրա կարծիքով՝ պաշտպանության ծախսերը պետք էր շատ ավելի վաղ ավելացվեին:
«2017 թվականին պաշտպանական ծախսերը նախատեսվում էին 209 մլրդ դրամի չափով, իսկ 2018 թվականին դրանք արդեն 246 մլրդ դրամ կկազմեն: Կարծում եմ, որ այդ ծախսերը մեկ տարով ուշացել են», - ասել է տնտեսագետը:



























